ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Բուտաֆորիա

Բուտաֆորիա
12.10.2024 | 15:19

Մարդիկ 25-30 տարվա զինծառայության ընթացքում են ձեռք բերում այսքան շքանշաններ, կամ չի էլ հաջողվում ձեռք բերել:

Արգիշտի Քյարամյանը ծառայությունը սկսել է 2013-ից՝ աշխատելով ոստիկանությունում, 1 տարի անց՝ Քննչական կոմիտեի քննչական բաժնում որպես քննիչ, 16-18-ին՝ Շիրակի մարզի, ապա Երևանի դատախազություններում՝ որպես դատախազ:

18-ից անցել է բարձր պաշտոնների, այդ թվում իր ծառայության 6-րդ տարում (2019թ.) դարձել է ԱԱԾ փոխտնօրեն, այնուհետև՝ տնօրեն, ինչը ԱԱԾ պատմության պրակտիկայում 2-րդ դեպքն էր՝ Գեորգի Կուտոյանից հետո: Հետևաբար, այս երիտասարդը չի անցել զինվորական ծառայության այն աստիճանական աճը, որը երաշխավորում է բարձր պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ փորձառությունը, առավելևս, այս քանակի բարձագույն պետական պարգևներ, շքանշաններ և կոչումներ ստանալու համար նա պետք է իր կյանքի տևողության չափ ծառայած լիներ:

Բուտաֆորիկ ուժային պաշտոնյա՝ բուտաֆորիկ Քննչական կոմիտե:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 8429

Մեկնաբանություններ